Բուֆֆոն․ Ինձ համար դժվար չի լինի շնորհավորել «Նապոլիի» ֆուտբոլիստներին

Բուֆֆոն․ Ինձ համար դժվար չի լինի շնորհավորել «Նապոլիի» ֆուտբոլիստներին

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ եթե «Նապոլին» դառնա Իտալիայի չեմպիոն, կշնորհավորի մրցակցին։

-Իհարկե, եթե «Նապոլին» Իտալիայի առաջնությունում մեզանից ուժեղ լինի, մենք կհանենք գլխարկներս նրանց առջև։ Այն թիմը, որն առաջնության 38 խաղից հետո առաջին հորիզոնականում է լինում, արժանի է լինում այդ տեղին, քանի որ պահպանում է սխալվելու և հաջող պահերի միջև հավասարակշռությունը։ Ինձ համար դժվար չի լինի սեղմել «Նապոլիի» ֆուտբոլիստների ձեռքը և շնորհավորել նրանց,- Բուֆֆոնի խոսքը փոխանցում է «Football Italia»-ն։

Հիշեցնենք, որ Ա Սերիայի 34-րդ տուրից հետո «Յուվենտուսը» 85 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Նապոլին» 84 միավորով երկրորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում