«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց «Կիևոյին» (տեսանյութ)

«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց «Կիևոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ «Կիևոյի» նկատմամբ։ «Գայլերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, մեկական գոլ էլ խփեցին Պատրիկ Շիկն ու Ստեֆան Էլ-Շարավին, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Ռոբերտո Ինգլեսեն։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 70 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Կիևոն» 31 միավորով 16-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռոմա» – «Կիևո»՝ 4։1
Գոլերը՝ Շիկ 9՛, Ջեկո 40՛, 67՛, Էլ-Շարավի 65՛ – Ինգլեսե 88՛
Հեռացում՝ Ժուան Ժեզուս 56՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Ինգլեսե 59՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում