«Ռեալն» առանց առաջատարների հաղթեց «Լեգանեսին» (տեսանյութ)

«Ռեալն» առանց առաջատարների հաղթեց «Լեգանեսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Լեգանեսին»։ Առաջին կեսում «սերուցքայինների» կազմում մեկական գոլ խփեցին Գարեթ Բեյլն ու Բորխա Մայորալը, իսկ երկրորդ կեսում հյուրերից հաշիվը կրճատեց Դարկո Բրաշանացը։

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Բավարիայի» հետ պատասխան խաղից առաջ Զինեդին Զիդանը հանգստանալու հնարավորություն էր տվել մի շարք առաջատար ֆուտբոլիստների, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդուին, Սերխիո Ռամոսին, Մարսելոյին։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 71 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Լեգանեսը» մնաց 40 միավորով 16-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» – «Լեգանես»՝ 2։1
Գոլերը՝ Բեյլ 8՛, Մայորալ 45՛ – Բրաշանաց 66՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում