Ֆաբրեգասի գոլը հաղթանակ պարգևեց «Չելսիին», «Լիվերպուլը» չկարողացավ հաղթել «Սթոք Սիթիին» (տեսանյութ)

Ֆաբրեգասի գոլը հաղթանակ պարգևեց «Չելսիին», «Լիվերպուլը» չկարողացավ հաղթել «Սթոք Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Չելսին» արտագնա հանդիպում անցկացրեց «Սուոնսիի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ «Լիբերթի» մարզադաշտում կայացած հանդիպման հաղթական գոլը 4-րդ րոպեին խփեց Սեսկ Ֆաբրեգասը։

Այս հաղթանակից հետո լոնդոնյան թիմն ունի 66 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Սուոնսին» մնաց 33 միավորով 17-րդ տեղում։

Ավելի վաղ կայացել էր «Լիվերպուլ» – «Սթոք Սիթի» հանդիպումը, որում գոլեր չէին արձանագրվել։ Այդ ոչ-ոքիից հետո «Լիվերպուլն» ունի 72 միավոր և շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը, իսկ «Սթոք Սիթին» 30 միավորով 19-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր

«Սուոնսի» – «Չելսի»՝ 0։1
Գոլը՝ Ֆաբրեգաս 4՛

«Լիվերպուլ» – «Սթոք Սիթի»՝ 0։0

Հետևեք մեզ նաև Telegram-ում