«Բավարիան» հաղթեց «Այնտրախտին» (տեսանյութ)

«Բավարիան» հաղթեց «Այնտրախտին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում «Բավարիան», որն արդեն նվաճել է չեմպիոնական տիտղոսը, սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթանակ տոնեց «Այնտրախտի» նկատմամբ։ Յուպ Հայնկեսի սաներից մեկական գոլով աչքի ընկան Նիկլաս Դորշը, Սանդրո Վագները, Ռաֆինյան և Նիկլաս Զյուլեն, իսկ «Այնտրախտի» միակ գոլը խփեց Սեբաստյան Ալլերը։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» ունի 81 միավոր։ «Այնտրախտը» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 46 միավոր։

Բունդեսլիգա, 32-րդ տուր

«Բավարիա» – «Այնտրախտ»՝ 4։1
Գոլերը՝ Դորշ 43՛, Վագներ 76՛, Ռաֆինյա 87՛, Զյուլե 90՛ – Ալլեր 78՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում