Արտագնա խաղում «Միլանը» հաղթեց «Բոլոնյային» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Միլանը» հաղթեց «Բոլոնյային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Միլանն» արտագնա հանդիպում անցկացրեց «Բոլոնյայի» հետ և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։

«Ռենատո Դալլ՛Արա» մարզադաշտում կայացած խաղում հյուրերից մեկական գոլ խփեցին Հական Չալխանողլուն և Ջակոմո Բոնավենտուրան, իսկ «Բոլոնյայից» հաշիվը կրճատեց Սեբաստյեն Դե Մայոն։

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 57 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Բոլոնյան» զբաղեցնում է 12-րդ տեղը՝ ակտիվում ունենալով 39 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Բոլոնյա» – «Միլան»՝ 1։2
Գոլերը՝ Դե Մայո 74՛ – Չալխանողլու 34՛, Բոնավենտուրա 45+1՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում