Գամեյրոյի գոլը հաղթանակ պարգևեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Գամեյրոյի գոլը հաղթանակ պարգևեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» նվազագույն հաշվով առավելության հասավ «Ալավեսի» նկատմամբ։ 

«Մենդիսորոսա» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 78-րդ րոպեին խփեց Կևին Գամեյրոն։ Ավելի վաղ մադրիդյան թիմը 11-մետրանոց տուգանայինի իրավունք էր ստացել, սակայն նշակետից վրիպեց Ֆերնանդո Տորրեսը։

Այժմ «Ատլետիկոն» ունի 75 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, իսկ «Ալավեսը» 41 միավորով 13-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ալավես» – «Ատլետիկո»՝ 0։1
Գոլը՝ Գամեյրո 78՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Տորրես 71՛
Հեռացում՝ Անխել Կորեա 90+՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում