«Արսենալը» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին», Մխիթարյանը գրավեց նախկին թիմի դարպասը (տեսանյութ)

«Արսենալը» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին», Մխիթարյանը գրավեց նախկին թիմի դարպասը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ։

«Օլդ Թրաֆֆորդում» կայացած հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Պոլ Պոգբան։ «Զինագործները» պատասխան գոլը խփեցին երկրորդ խաղակեսում՝ 51-րդ րոպեին նախկին թիմի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը։ «Կարմիր սատանաների» համար հաղթական գոլն արձանագրվեց արդեն ավելացված ժամանակում՝ վերջնական հաշիվը ձևակերպեց Մարուան Ֆելայինին։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից էր մասնակցում հանդիպմանը, սակայն 76-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ջոզեֆ Ուիլոկին։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 77 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Արսենալը» 57 միավորով 6-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ»՝ 2։1
Գոլերը՝ Պոգբա 16՛, Ֆելայինի 90+1՛ – Մխիթարյան 51՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում