«Բորուսսիան» և «Վերդերը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

«Բորուսսիան» և «Վերդերը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրն ավարտվեց Բրեմենում․ «Վերդերը» «Վեզերշտադիոնում» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսսիային» և ոչ-ոքի խաղաց՝ 1։1։

Հաշիվը 19-րդ րոպեին բացեց Մարկո Ռոյսը, իսկ պատասխան գոլը խաղակեսի վերջնամասում խփեց Թոմաս Դելեյնին։

Այս հանդիպումից հետո «Բորուսսիան» ունի 55 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Վերդերը» 38 միավորով 12-րդ տեղում է։

Բունդեսլիգա, 32-րդ տուր

«Վերդեր» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 1։1
Գոլերը՝ Դելեյնի 45՛ – Ռոյս 19՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում