«Նապոլին» պարտվեց «Ֆիորենտինային» և նահանջեց չեմպիոնական պայքարում (տեսանյութ)

«Նապոլին» պարտվեց «Ֆիորենտինային» և նահանջեց չեմպիոնական պայքարում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Նապոլին» 0։3 հաշվով պարտվեց «Ֆիորենտինային»։

Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում կայացած հանդիպման արդեն 6-րդ րոպեին դաշտի տերերը ստացան թվային առավելություն՝ կարմիր քարտ ստացավ «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին։ «Մանուշակներին» հաղթանակ պարգևեց Ջիովանի Սիմեոնեի հեթ-տրիկը։

Այս հաղթանակից հետո «Ֆիորենտինան» ունի 54 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։ «Նապոլին» մնաց 84 միավորով 2-րդ տեղում և այժմ 4 միավորով է զիջում առաջատար «Յուվենտուսին»։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ֆիորենտինա» – «Նապոլի»՝ 3։0
Գոլերը՝ Սիմեոնե 34՛, 62՛, 90+3՛
Հեռացում՝ Կուլիբալի 6՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում