Մադրիդի «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի վերջին երկու խաղարկությունների գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կրկին կխաղա եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարի եզրափակչում։

«Բավարիայի» հետ կիսաեզրափակիչ փուլի դիմակայության առաջին խաղում «Ռեալը» 2։1 հաշվով հաղթանակ էր տոնել, իսկ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած պատասխան խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Հանդիպման մեկնարկում թիմերն արագ գոլեր փոխանակեցին․ 3-րդ րոպեին հյուրերին առաջ մեզ Յոսուա Կիմիխը, իսկ 8 րոպե անց աչքի ընկավ Կարիմ Բենզեման։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Բենզեման օգտվեց մյունխենցիների դարպասապահ Սվեն Ուլրյախը սխալից և դուբլ ձևակերպեց։ 63-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն ավելին անել «Բավարիային» չհաջողվեց։

Այսպիսով, ընդհանուր դիմակայությունում հաղթելով 4։3 հաշվով՝ «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ խաղալու է «Ռոմա» – «Լիվերպուլ» դիմակայության հաղթողի հետ։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ Մադրիդ» – «Բավարիա»՝ 2։2
Գոլերը՝ Բենզեմա 11՛, 46՛ – Կիմիխ 3՛, Խամես 63՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում