Փոփոխություններ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում կատարվել են փոփոխություններ:
«Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը կկայանա մայիսի 8-ին, ժամը 17:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում:
«Արարատ-2» - «Արարատ-Մոսկվա» հանդիպումը կկայանա մայիսի 17-ին, ժամը 17:00-ին, Ձորաղբյուրի մարզահամալիրում: