«Միլանը» խոշոր հաշվով հաղթեց «Վերոնային» (տեսանյութ)

«Միլանը» խոշոր հաշվով հաղթեց «Վերոնային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ «Վերոնայի» նկատմամբ։ Ջենարո Գատուզոյի սաներից մեկական գոլ խփեցին Հական Չալխանողլուն, Պատրիկ Կուտրոնեն, Ինյացիո Աբատեն և Ֆաբիո Բորինին, իսկ հյուրերից աչքի ընկավ Լի Սին Վուն։

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 60 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Վերոնան» 25 միավորով 19-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Միլան» – «Վերոնա»՝ 4։1
Գոլերը՝ Չալխանողլու 10՛, Կուտրոնե 32՛, Աբատե 49՛, Բորինի 89՛ – Վու 85՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում