USD
EUR
RUB

Վիճահարույց որոշումներ, գոլառատ խաղ․ «Բարսելոնան» և «Ռեալը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

 
 

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Կամպ Նոու» մարզադաշտում․ «Բարսելոնան» արդեն իսկ չեմպիոնի կարգավիճակով հյուրընկալեց սկզբունքային մրցակից Մադրիդի «Ռեալին»։

Հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին, երբ Սերժի Ռոբերտոյի փոխանցումից հետո Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը գրավեց Լուիս Սուարեսը։ Ընդամենը 4 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն վերականգնեց հաշվի հավասարությունը։ Հանդիպումն աստիճանաբար լարված ընթացք ստացավ և խաղակեսի վերջնամասում երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ աչքի ընկան կոպիտ պահվածքով։ «Սերուցքայինները» նախքան ընդմիջում ստացան թվային առավելություն՝ Մարսելոյի նկատմամբ խախտման համար գլխավոր մրցավար Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսը կարմիր քարտ ցույց տվեց Սերժի Ռոբերտոյին։

Չնայած հեռացմանը՝ կատալոնացիները բավականին ակտիվ սկսեցին երկրորդ կեսը և 52-րդ րոպեին կրկին առաջ անցան հաշվի մեջ։ Լուիս Սուարեսը Ռաֆայել Վարանի նկատմամբ կանոնները խախտելուց հետո արդյունավետ փոխանցում կատարեց Լիոնել Մեսսիին, ով էլ հաշիվը դարձրեց 2։1։

72-րդ րոպեին Մարկո Ասենսիոյի փոխանցումից հետո Գարեթ Բեյլը գեղեցիկ հարվածով ձևակերպեց վերջնական հաշիվը։ Խաղի մնացած ժամանակահատվածում ևս գլխավոր մրցավարը մի շարք վիճահարույց որոշումներ կայացրեց, մասնավորապես 77-րդ րոպեին Ժորդի Ալբան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Մարսելոյի նկատմամբ, սակայն հյուրերի օգտին 11-մետրանոց տուգանային չնշանակվեց։

Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից որևէ նշանակություն չունեցող այս հանդիպումից հետո «Բարսելոնան» ունի 87 միավոր, իսկ «Ռեալը» 72 միավորով երրորդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2։2
Գոլերը՝ Սուարես 10՛, Մեսսի 52՛ - Ռոնալդու 14՛, Բեյլ 72՛
Հեռացում՝ Ռոբերտո 45+՛

Լրահոս
Մխիթարյանը հաջորդ շաբաթ շարք կվերադառնա Ֆելաինին կարող է տեղափոխվել Չինաստան Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է երկրորդ խաղում Շարապովան Ավստրալիայի բաց առաջնությունից դուրս թողեց գործող չեմպիոնին Ֆուտբոլի հավաքականի մարզիչները եղել են «Ռեալ»-ի մարզաբազայում Ֆեդերերը առանց մեծ դժվարության մտավ 4-րդ շրջան. AusOpen Մարիա Գևորգյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը. շախմատ «Արթիկ»-ը կարողացով կոտրել «Արցախ»-ի դիմադրությունը միայն վերջին րոպեներին Արման Փաշիկյանն ամրապնդվում է առաջատարի դիրքում «Միլանը» կարող է վարձակալել Բաթշուային, եթե Պենտեկի տրանսֆերը ձախողվի «Արարատ-Արմենիա» նոր ֆուտբոլիստ ունի «Արսենալ»-ը հայտնել է Մխիթարյանի մարզումները վերսկսելու հստակ ժամկետը Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ ՖԻՄԱ-ն լուրջ հակառակորդ է. «Ուրարտու»-ի մարզիչ Էդեն Ազարը ցանկանում է միանալ «Ռեալ»-ին Հիգուայինը «Չելսի» կտեղափոխվի այս շաբաթվա ընթացքում «Արցախ»-ը հրաժարվեց հերթական ֆուտբոլիստից «Չելսի»-ն աշխատանք կառաջարկի Չեխին Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ փուլում է «Բանանց»-ը նոր պաշտպան ունի Պետեր Չեխը կարիերան ավարտելուց հետո հնարավոր է վերադառնա «Չելսի» Պելեն գտել է նոր Պելե Երիտասարդական թիմի նախկին դարպասապահը կավարտի կարիերան «Արագած»-ը համառ պայքարում պարտվեց «Արցախ»-ին Մարիա Գևորգյանը մնում է շախմատի առաջնության առաջատարը Արման Փաշիկյանը շախմատի Հայաստանի առաջնության առաջատարն է Մարիա Գևորգյանն ամրապնդվեց առաջատարի դիրքում Գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Պետր Չեխը կավարտի կարիերան Բասկետբոլի առաջնության առաջատարը «Արագած»-ն է Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլ Ջոկովիչը Ավստրալիայի առաջնությունում հաջող մեկնարկեց Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը մեկնել է Իսպանիա Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում է Մարիա Գևորգյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց շախմատի առաջնությունում Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում Նադալը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում է Թիմից հեռացավ «Արարատ-Արմենիա»-ի հերթական խաղացողը Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում
website by Sargssyan