Վենգեր. Ուժն ու լավատեսությունը Ֆերգյուսոնին կօգնեն արագ ապաքինվել

Վենգեր. Ուժն ու լավատեսությունը Ֆերգյուսոնին կօգնեն արագ ապաքինվել

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հույս է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մոտ ապագայում կկարողանա լուծել առողջական խնդիրները.

-Անհանգիստ եմ, քանի որ մեկ շաբաթ առաջ միասին էինք։ Վստահում եմ նրա ուժերին ու լավատեսությանը, որոնք կօգնեն շատ արագ լուծել խնդիրները,- Վենգերի խոսքը փոխանցում է BBC Sport-ը:

Մայիսի 5-ին Ֆերգյուսոնը ուղեղի կաթված է ստացել, ինչից հետո վիրահատության ենթարկվել: 76-ամյա նախկին մարզչին դեռ վերականգնողական փուլ է սպասում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում