Նոյերը կարծում է՝ չի մասնակցի Աշխարհի առաջնությանը

Նոյերը կարծում է՝ չի մասնակցի Աշխարհի առաջնությանը

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը գնահատել է Գերմանիայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության հայտացուցակում հայտնվելու հավանականությունը։

-Չեմ կարծում, թե առանց խաղային պրակտիկայի Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն կստանամ։ Այս մրցաշրջանում «Բավարիան» դեռ մի քանի հանդիպում պետք է անցկացնի․ տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները,- Նոյերի խոսքը փոխանցում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը վնասվածք էր ստացել անցյալ տարվա սեպտեմբերին, ինչի արդյունքում բաց է թողել 2017-18թթ․ մրցաշրջանի մեծ մասը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում