Արդա Թուրանը որակազրկվել է 16 խաղով (տեսանյութ)

Արդա Թուրանը որակազրկվել է 16 խաղով (տեսանյութ)

«Իստանբուլի» կիսապաշտպան Արդա Թուրանը Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից երկարաժամկետ որակազրկման է ենթարկվել:

31-ամյա ֆուտբոլիստը «Սիվասփորի» դեմ խաղում (1:1) հրել է եզրային մրցավարին, ապա վիճաբանել գլխավոր մրցավարի հետ: Հանդիպման ավելացրած ժամանակում նա կարմիր քարտ է ստացել:

Թուրանը ԹՖՖ-ի կողմից որակազրկվել է 16 խաղով: 10 խաղի որակազրկում նա ստացել է լայնսմենին հրելու համար, ևս 3-ական` գլխավոր մրցավարին վիրավորելու և սպառնալու պատճառով:

Ընթացիկ մրցաշրջանում Արդան բաց կթողնի 2 խաղ, իսկ հաջորդում` Թուրքիայի առաջնության գրեթե ամբողջ առաջին շրջանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում