«Յուվենտուսը» 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)

«Յուվենտուսը» 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Յուվենտուսն» արտագնա հանդիպում անցկացրեց «Ռոմայի» հետ և ոչ-ոքի խաղաց՝ 0։0։ 

Զուգահեռաբար ընթացող խաղում «Նապոլին» 2։0 հաշվով առավելության հասավ «Սամպդորիայի» նկատմամբ, սակայն չեմպիոնական տիտղոսը նվաճելու տեսանկյունից այս հաղթանակը որևէ նշանակություն չունեցավ։

Այսպիսով, «Յուվենտուսը» «գայլերի» հետ ոչ-ոքիի շնորհիվ վաստակած միավորների քանակը հասցրեց 92-ի և 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն։ «Նապոլին» 88 միավորով երկրորդ տեղում է։ «Ռոման» 74 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Սամպդորիան» մնաց 54 միավորով 9-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ռոմա» – «Յուվենտուս»՝ 0։0
Հեռացում՝ Նայնգոլան 68՛

«Սամպդորիա» – «Նապոլի»՝ 0։2
Գոլերը՝ Միլիկ 72՛, Ալբիոլ 80՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում