ԱԱ-2018․ Հրապարակվել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը

ԱԱ-2018․ Հրապարակվել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր են ստացել։

23 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակում ընդգրկված է նաև «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը, ով փետրվարին ստացած ծանր վնասվածքից հետո դեռ լիովին չի ապաքինվել։

Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը

Դարպասապահներ՝ Ալիսոն («Ռոմա»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»), Կասիո («Կորինտիանս»)։

Պաշտպաններ՝ Դանիլո («Մանչեսթեր Սիթի»), Ֆագներ(«Կորինտիանս»), Տյագո Սիլվա (ՊՍԺ), Միրանդա («Ինտեր»), Մարկինյոս (ՊՍԺ), Պեդրո Ժերոմել («Գրեմիո»), Մարսելո («Ռեալ»), Ֆիլիպե Լուիս («Ատլետիկո»)։

Կիսապաշտպաններ՝ Կազեմիրո («Ռեալ»), Պաուլինյո («Բարսելոնա»), Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի»), Ռենատո Աուգուստո («Բեյցզին Գոան»), Կոուտինյո («Բարսելոնա»), Ֆրեդ («Շախտյոր»), Վիլլիան («Չելսի»)։

Հարձակվողներ՝ Նեյմար (ՊՍԺ), Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»), Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»), Դուգլաս Կոստա («Յուվենտուս»), Թայսոն («Շախտյոր»)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում