Տուխել․ Հպարտությամբ միանում եմ մեծագույն ֆուտբոլային ակումբին

Տուխել․ Հպարտությամբ միանում եմ մեծագույն ֆուտբոլային ակումբին

«Պարի Սեն Ժերմենի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը փարիզյան թիմը գլխավորելու վերաբերյալ իր առաջին մեկնաբանությունն է տվել։

-Մեծ ուրախությամբ, հպարտությամբ և նպատակներով միանում եմ մեծագույն ֆուտբոլային ակումբին։ Ահամբերությամբ եմ սպասում անհավանական ֆուտբոլիստների հետ աշխատանքին, նրանք աշխարհում լավագույնների թվում են։ Մարզչական անձնակազմի հետ ամեն ինչ կանենք թիմը միջազգային ասպարեզի ամենաբարձր մակարդակին հասցնելու համար։ Այս մարտահրավերն ինձ համար ամենահետաքրքրաշարժն է։

Ես նաև անհամբերությամբ եմ սպասում «Պարկ դե Պրենսում» առաջին ելույթին, քանի որ այն ֆանտաստիկ մթնոլորտով մարզադաշտ է,- Տուխելի խոսքը փոխանցում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը փոխարինելու է Ունաի Էմերիին։ Գերմանացի մասնագետը փարիզյան թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում