«Գանձասար Կապանը»՝ Հայաստանի գավաթակիր (տեսագրություն)

«Գանձասար Կապանը»՝ Հայաստանի գավաթակիր (տեսագրություն)

Մայիսի 16-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ 2018 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Կապանի «Գանձասար Կապանի» և Երևանի «Ալաշկերտի» միջև:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում հանդիպման հաշիվը բացեց Միհրան Մանասյանը 105+2-րդ րոպեին: 10 րոպե անց Լուբամբո Մուսոնդան խփեց պատասխան գնդակը: Լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ հետխաղային 11-մետրանոցների հարվածաշարում ավելի դիպուկ էին «Գանձասար Կապանի» ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին 4:3 հաշվով և առաջին անգամ նվաճեցին Հայաստանի Գավաթը:

Աղբյուր՝ ՀՖՖ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում