Անգլիայի գավաթ․ «Չելսին» եզրափակչում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթ․ «Չելսին» եզրափակչում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ «Ազնվականները» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին․ միակ գոլը խփեց Էդեն Ազարը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանային հարվածը։

Այսպիսով, «Չելսին» իր պատմության մեջ 8-րդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր։ «Մանչեսթեր Յունայթեդն» այդ տիտղոսը նվաճել է 12 անգամ, իսկ ռեկորդակիրն «Արսենալն» է՝ 13 գավաթ։

Անգլիայի գավաթ, եզրափակիչ

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։0
Գոլը՝ Ազար 22՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում