«Այնտրախտը» հաղթեց «Բավարիային» և դարձավ Գերմանիայի գավաթակիր (տեսանյութ)

«Այնտրախտը» հաղթեց «Բավարիային» և դարձավ Գերմանիայի գավաթակիր (տեսանյութ)

Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում կայացավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Բավարիա» – «Այնտրախտ» հանդիպումը։ 

Ի սկզբանե ֆավորիտ համարվող մյունխենցիները 1։3 հաշվով պարտություն կրեցին։ «Այնտրախտի» կազմում դուբլ ձևակերպեց Անտե Ռեբիչը, մեկ գոլով էլ աչքի ընկավ Միյատ Գաչինովիչը, իսկ «Բավարիայի» միակ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։

«Այնտրախտն» իր պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր։ Ավելի վաղ Ֆրանկֆուրտը ներկայացնող այս թիմը գավաթը նվաճել էր 1974, 1975, 1981 և 1988 թվականներին։

Գերմանիայի գավաթ, եզրափակիչ

«Բավարիա» – «Այնտրախտ»՝ 1։3
Գոլերը՝ Լևանդովսկի 53՛ – Ռեբիչ 11՛, 82՛, Գաչինովիչ 90+6՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում