«Ռեալն» Իսպանիայի առաջնությունն ավարտեց ոչ-ոքի արդյունքով (տեսանյութ)
20/05/2018 00:34
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վիլյառեալին»։
«Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացած խաղում թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով երկուական գնդակ։ Առաջին կեսում «սերուցքայինների» կազմում աչքի ընկան Գարեթ Բեյլը և Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ երկրորդ կեսում Լա լիգայում նորամուտը նշող Լուկա Զիդանի պաշտպանած դարպասը մեկական գոլ խփեցին Ռոխեր Մարտինեսը և Սամուել Կաստիլյեխոն։
Այսպիսով, «Ռեալն» Իսպանիայի 2017-18թթ․ առաջնությունն ավարտեց 3-րդ հորիզոնականում՝ վաստակելով 76 միավոր, իսկ «Վիլյառեալը» 61 միավորով 5-րդ տեղում է։
Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր
«Վիլյառեալ» – «Ռեալ»՝ 2։2
Գոլերը՝ Մարտինես 71՛, Կաստիլյեխո 85՛ – Բեյլ 11՛, Ռոնալդու 32՛
Հետևեք մեզ նաև Telegram-ում