«Բարսելոնան» հաղթեց առաջնության վերջին խաղում (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթեց առաջնության վերջին խաղում (տեսանյութ)

Իսպանիայի 2017-18թթ․ առաջնության վերջին խաղում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալեց «Ռեալ Սոսյեդադին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Ֆիլիպե Կոուտինյոն։

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստայի համար այս հանդիպումը վերջինն էր կատալոնական թիմի կազմում։

Այսպիսով, «Բարսելոնան» առաջնությունն ավարտեց 93 միավորով, իսկ«Ռեալ Սոսյեդադը» 49 միավորով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Բարսելոնա» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 1։0
Գոլը՝ Կոուտինյո 57՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում