USD
EUR
RUB

«Ինտերը» հաղթեց «Լացիոյին» և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)

 
 

Իտալիայի առաջնության վերջին տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ պարտվեց «Ինտերին» և Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելու իրավունքը զիջեց մրցակցին։

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։3 հաշվով։ 9-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Իվան Պերիշիչը։ Խաղակեսի միջնամասում Դանիել Դ՛Ամբրոզիոն վերականգնեց հավասարությունը, սակայն նախքան ընդմիջում Ֆելիպե Անդերսոնը խփեց «արծիվների» երկրորդ գոլը։ Հանդիպման վերջնամասում «Ինտերից» մեկական գոլ խփեցին Մաուրո Իկարդին և Մատիաս Վեսինո Ֆալերոն։

Այս հանդիպումից հետո երկու թիմերն էլ ունեն 72 միավոր, սակայն «Ինտերը», զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, կմասնակցի Չեմպիոնների լիգային, իսկ «Լացիոն» 5-րդն է և կմասնակցի Եվրոպա լիգային։

Զուգահեռաբար ընթացող «Սասուոլո» - «Ռոմա» հանդիպումն ավարտվել է հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով։ Այս խաղում ինքնագոլի հեղինակ է դարձել Ջանլուկա Պեջոլոն։ «Ռոման» առաջնությունն ավարտեց 3-րդ տեղում՝ ակտիվում ունենալով 77 միավոր, իսկ «Սասուոլոն» 43 միավորով 13-րդն է։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր 

«Լացիո» - «Ինտեր»՝ 2։3
Գոլերը՝ Պերիշիչ 9՛ / ինքնագոլ, Անդերսոն 41՛ - Դ՛Ամբրոզիո 29՛, Իկարդի 79՛ / 11-մետրանոց, Ֆալերո 81՛
Հեռացումներ՝ Լուլիչ 79՛, Գաբարոն 90+3՛

«Սասուոլո» - «Ռոմա»՝ 0։1
Գոլը՝ Պեջոլո 45՛ / ինքնագոլ

Լրահոս
Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտ»-ի հիմնական մրցակիցները Ֆավորիտ Բելգիան հաղթեց Պանամային. G խումբ Շվեդիան նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեային. F խումբ Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկանցի Աբովյանում Դպրոցական ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ֆեդերերն առաջինն է աշխարհում ԱԱ-2018․ Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային (տեսանյութ) ԱԱ-2018․ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ) Դանիան նվազագույն հաշվով հաղթեց Պերուին. C խումբ Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Յոահիմ Լյովը հույս ունի հաղթել Մեքսիկայի թիմին Արգենտինա-Իսլանդիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են Ֆրանսիան հաղթեց Ավստրալիային. C խումբ Պորտուգալիան և Իսպանիան հաղթողին չորոշեցին, Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ) Բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ Բասկետբոլի հավաքականը կմրցի Սիրիայի թիմի հետ Մարմնամարզության Հայաստանի բացարձակ չեմպիոնը Արթուր Դավթյանն է Լևոն Արոնյանն արագ շախմատում երկրորդն է. «Grand chess tour» Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը Լևոն Արոնյանը երկրորդն է 6 տուրից հետո Իսպանիայի հավաքականը մունդիալի ընթացքում կմարզի Ֆերնանդո Հիեռոն «Ալաշկերտ»-ն ավարտել է առաջին հավաքը Ինֆանտինոն կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրություններում Մեսսին և դի Մարիան վերսկսել են մարզումները Արգենտինայի ազգային թիմի հետ Ընտրվեց ըմբշամարտի ֆեդերացիայի նոր նախագահ Շախմատի տանը կայացավ Հայաստանի ակումբային առաջնության 5-րդ տուրը Լևոն Արոնյանը «Grand Chess Tour»-ում կիսում է 2-3 տեղերը Ծանրամարտի Հայաստանի թիմերի որակազրկումը կասեցվել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրեյ Տալալաևը Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարող է հանդես գալ NBA-ում Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ում Արազ Օզբիլիսը վերադարձել է Թուրքիա Հովհաննես Համբարձումյանը հեռացել է «Վարդար»-ից Ֆուտբոլ խաղում են ոչ թե մարմնով, ոչ թե ոտքերով, այլ`գլխով. Մխիթարյան Հենրիխ Մխիթարյանն ունի մունդիալի 3 ֆավորիտ թիմ 5 ֆուտբոլիստ հեռացել է «Բանանց»-ից Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականն արդեն Սոչիում է Ըմբիշներ Գևորգ Մխեյանը և Հովհաննես Մխիթարյանը դարձել են Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ Մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը «Ալաշկերտ»-ը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի Մինսկում
website by Sargssyan