Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

Մայիսի 20-ին ավարտվեց 2017-2018թթ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 30-րդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝

«Ալաշկերտ» – «Գանձասար Կապան»` 2:0 
Գոլերը՝ Արտակ Դաշյան 33՛, Արտակ Եդիգարյան 77՛

«Բանանց» – «Արարատ»՝ 2:0 
Գոլերը՝ Ռումյան Հովսեփյան 7՛, Լեստեր Պելտիեր 26՛

«Շիրակ» – «Փյունիկ» հանդիպումը չի կայացել:

«Ալաշկերտ» – «Գանձասար Կապան» հանդիպման ավարտից հետո «Նաիրի» մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Բրոնզե մեդալները հանձնեցին «Գանձասար – Կապանին», արծաթե մեդալները՝ «Բանանցին», իսկ ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը «Ալաշկերտ» թիմին հանձնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Աղբյուր՝ ՀՖՖ պաշտոնական կայք

Հետևեք մեզ նաև Telegram-ում