BBC. Էմերին կգլխավորի «Արսենալը»

BBC. Էմերին կգլխավորի «Արսենալը»

«Սպարտակի», «Սևիլյայի», «Պարի Սեն Ժերմենի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարիերան շարունակելու է «Արսենալում»։ Այս մասին հաղորդում է BBC-ի թղթակից Դևիդ Օրնշտեյնը։

Աղբյուրի հավաստմամբ, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը միաձայն կողմ է Էմերիի նշանակմանը։ Պաշտոնական հայտարարություն կարվի այս շաբաթվա ընթացքում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Արսեն Վենգերին փոխարինելու հավանական թեկնածուն «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Միկել Արտետան էր, ով այժմ «Մանչեսթեր Սիթիում» Խոսեպ Գվարդիոլայի օգնականն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում