Կլոպ․ Անհերքելի փաստ է՝ «Ռեալը» մեզանից փորձառու է

Կլոպ․ Անհերքելի փաստ է՝ «Ռեալը» մեզանից փորձառու է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, խոսելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալի» հետ հանդիպման մասին, նշել է մրցակցի գլխավոր առավելությունը։

-«Ռեալը» մեզանից փորձառու է։ Սա անհերքելի փաստ է։ Եթե գոյություն ունենար շուկա, որտեղ փորձ կվաճառեին, «Ռեալն» այնտեղ առաջատար կլիներ։ Այդպես նրանք կհարստանային։ Այո՛, փորձը շատ կարևոր է, սակայն միայն դա չէ որոշիչը։ Փորձի պակասը հնարավոր է լրացնել ցանկության, արագության, ձգտման միջոցով։ Հենց նման աշխատանքի համար եմ սիրում ֆուտբոլը, – Կլոպի խոսքը փոխանցում է «The Independent»-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Լիվերպուլ» եզրափակիչը կայանալու է Կիևում, մայիսի 26-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում