Մոնչի․ Ալիսոնը «Ռոմայից» կհեռանա միայն մեկ դեպքում

Մոնչի․ Ալիսոնը «Ռոմայից» կհեռանա միայն մեկ դեպքում

«Ռոմայի» սպորտային տնօրեն Ռամոն Ռոդրիգես Մոնչին իր մեկնաբանությունն է տվել մամուլում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, որոնց համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դարպասապահ Ալիսոն Բեկերը հեռանալու է հռոմեական ակումբից։

-Ալիսոնը «Ռոմայից» կհեռանա միայն մեկ դեպքում՝ եթե ես կրկին դարպասապահ դառնամ։ Սա նրա համար ակումբից հեռանալու միակ տարբերակն է, սակայն ինքս վստահ չեմ, որ կկարողանամ կրկին խաղալ,- Մոնչիի խոսքը փոխանցում է «Football Italia»-ն։

25-ամյա Ալիսոնի ծառայություններով հետաքրքրվող ակումբների թվում առաջնահերթ նշվում է Մադրիդի «Ռեալի» անունը։ Բրազիլացու տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել նաև «Լիվերպուլը», «Չելսին» և «Պարի Սեն Ժերմենը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում