4 մեդալ՝ Խաբարովսկի միջազգային մրցաշարից

4 մեդալ՝ Խաբարովսկի միջազգային մրցաշարից

Խաբարովսկում կայացել է Կոնստանտին Կորոտկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ։

Գերծանր քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և հռչակվել է մրցաշարի հաղթող։ 75 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 56 կգ Հենրիկ Մոքոյանն ու 91 կգ Հենրիկ Սարգսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։ 

Հայաստանի հավաքականը Խաբարովսկում հանդես էր գալիս մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:

Լուսանկարում՝ Հենրիկ Մոքոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում