Չեմպիոնների լիգայում շարունակվում է «Ռեալի» գերիշխանությունը․ «Ռեալը» եզրափակչում հաղթեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում շարունակվում է «Ռեալի» գերիշխանությունը․ «Ռեալը» եզրափակչում հաղթեց «Լիվերպուլին»  (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» երրորդ մրցաշրջանն անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում։

Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած «Ռեալ» – «Լիվերպուլ» եզրափակիչն ավարտվեց 3։1 հաշվով։ Առաջին խաղակեսը նշանավորվեց ոչ թե գոլերով, այլ վնասվածքներով։ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը և «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը վնասվածքների պատճառով չկարողացան շարունակել հանդիպումը։ Դեռ հայտնի չէ՝ այս ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել Աշխարհի առաջնությանը։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, Կարիմ Բենզեման, օգտվելով մրցակցի դարպասապահ Լորիս Կարիուսի անփույթ խաղից, առաջ մղեց «սերուցքայիններին»։ 4 րոպե անց Սադիո Մանեն վերականգնեց հաշվի հավասարությունը։ 64-րդ րոպեին փայլուն գոլով աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Գարեթ Բեյլը, իսկ 83-րդ րոպեին ուելսեցին դուբլ ձևակերպեց։

Այսպիսով, 3-րդ անգամ անընդմեջ և ընդհանուր առմամբ ռեկորդային՝ 13-րդ անգամ «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ 

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Ռեալ» – «Լիվերպուլ»՝ 3։1
Գոլերը՝ Բենզեմա 51՛․ Բեյլ 64՛, 83՛ – Մանե 55՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում