Լեմպարդ․ Չեմ կարծում, թե Ռամոսն արժանի է իր հասցեին հնչող մեղադրանքներին

Լեմպարդ․ Չեմ կարծում, թե Ռամոսն արժանի է իր հասցեին հնչող մեղադրանքներին

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը, խոսելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ» – «Լիվերպուլ» (3:1) հանդիպման մասին, կարծիք է հայտնել, որ պետք չէ Սերխիո Ռամոսին մեղադրել Մոհամեդ Սալահի վնասվածքի համար, որի պատճառով եգիպտացին փոխարինվեց 30-րդ րոպեին։

-Չեմ կարծում, թե Ռամոսն արժանի է իր հասցեին հնչող մեղադրանքներին։ Իրականում Ռամոսը շատ է հարգում Սալահին։ Խաղային դրվագ էր, իսկ Սերխիոն կատարում էր բոլոր պաշտպաններին բնորոշ աշխատանք։ Երբեմն նման կոշտ բաղումներն անխուսափելի են։ Ցավոք, այդ դրվագում Սալահի բախտը չբերեց,- Լեմպարդի խոսքը մեջբերել է «BT Sport»-ը։

Լեմպարդը նաև խոսել է «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսի սխալների մասին։

-Իրականում կարելի է հասկանալ և կարեկցել Կարիուսին։ Նա ամբողջ կյանքում չի մոռանա այս խաղը։ Նման մակարդակում, Չեմպիոնների լիգայի եզրափակչում նման սխալներ չի կարելի թույլ տալ․․․ Ես պարզապես աչքերիս չէի հավատում, երբ տեսա Բենզեմայի գոլը, որն էլ փոխեց խաղի ընթացքը։ Հիմա Կարիուսին անհրաժեշտ է թիմակիցների աջակցությունը։ Նա չէր ցանկանում նման ելք, սակայն նրա սխալները հաղթանակի գին ունեցան,- ասել է Լեմպարդը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում