Մոհամեդ Սալահը կարող է մասնակցել Աշխարհի առաջնությանը

Մոհամեդ Սալահը կարող է մասնակցել Աշխարհի առաջնությանը

Եգիպտոսի սպորտի նախարարար Հալեդ Աբդել Ազիզը խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի վնասվածքի լրջության և Աշխարհի առաջնությանը մասնակցելու հավանականության մասին։ Հիշեցնենք, որ Սալահն ուսի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալի» հետ հանդիպման (1:3) առաջին կեսում և փոխարինվել է։

-Սալահի մոտ ուսի հոդախախտ է ախտորոշված։ Ապաքինման համար կպահանջվի երկու շաբաթ։ Եգիպտոսի հավաքականի բժիշկները կապի մեջ են «Լիվերպուլի» բժշկական անձնակազմի հետ։ Մոհամեդը բուժման կուրս կանցնի Լիվերպուլում, ապա ազգային հավաքականին կմիանա Իտալիայում կայանալիք հավաքի ժամանակ։

Հավաքականի վերջնական կազմը հրապարակելու ենք հունիսի 4-ին, և Սալահն անպայման լինելու է հայտացուցակում։ Հիմա նա պետք է հանգստանա, ապա սկսի վերականգնման փուլը,- հայտարարել է Հալեդ Աբդել Ազիզը։

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության խմբային փուլում Եգիպտոսի ընտրանին խաղալու է Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Ուրուգվայի հավաքականների հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում