Արամ Հակոբյանը՝ «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի հաղթող

Արամ Հակոբյանը՝ «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի հաղթող

Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Արամ Հակոբյանի հաղթանակով ավարտվեց Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կայացած «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:

Հեղինակավոր այս ստուգատեսում Հակոբյանը վաստակեց 8 միավոր և Կիրիլ Շևչենկոյի և Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Շանթ Սարգսյանի, հետ բաժանեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հակոբյանը դարձավ մրցաշարի հաղթող, Շևչենկոն դարձավ երկրորդը, իսկ Սարգսյանը եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի 3-րդ պատվիրակ Մամիկոն Ղարիբյանը հաջող հանդես չեկավ և 4.5 միավորով գրավեց միայն 9-րդ հորիզոնականը:

Եզրափակիչ աղյուսակը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում