Բարտրան Կարվախալին փոխարինելու հիմնական թեկնածուն է

Բարտրան Կարվախալին փոխարինելու հիմնական թեկնածուն է

«Բետիսի» պաշտպան Մարկ Բարտրան Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալի փոխարեն կարող է ընդգրկվել Իսպանիայի հավաքականի հայտացուցակում և մասնակցել Աշխարհի առաջնությանը։

Կարվախալը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ» – «Լիվերպուլ» (3:1) հանդիպման ժամանակ և, ամենայն հավանականությամբ, չի հասցնի ապաքինվել նախքան Աշխարհի առաջնությունը։ 

«Marca»-ն հաղորդում է, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մտադիր է Կարվախալի փոխարեն հավաքական հրավիրել Մարկ Բարտրային։ Ըստ աղբյուրի, Լոպետեգին չի դիտարկում «Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոյի թեկնածությունը։ Մարզչի վերջնական որոշման մասին հայտնի կդառնա հունիսի 4-ին, երբ պաշտոնապես հաստատվի հավաքականի հայտացուցակը։

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունը կայանալու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը, Ռուսաստանի 11 քաղաքներում։ Իսպանիայի հավաքականը խմբային փուլում խաղալու է Պորտուգալիայի, Իրանի և Մարոկոյի հավաքականների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում