Նիկոսիայում կայացավ ՖԻԲԱ Եվրոպայի տարեկան ժողովը

Նիկոսիայում կայացավ ՖԻԲԱ Եվրոպայի տարեկան ժողովը

Մայիսի 26-ին, Կիպրոսի Նիկոսիա քաղաքում կայացել է ՖԻԲԱ Եվրոպայի ամենամյա գլխավոր ժողովը, որին մասնակցել են ՖԻԲԱ-ի 46 եվրոպական անդամ ֆեդերացիաները:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ժողովի ժամանակ ընդունվել է Եվրոլիգայի գործողությունները դատապարտող և բասկետբոլի ազգային հավաքականների ու ազգային առաջնությունների՝ որպես Եվրոպայի սպորտի մաս հիմնական դերն ընդգծող հռչակագիրը: Հիշեցնենք, որ Եվոլիգան թույլ չի տալիս առաջատար ակումբներում հանդես եկող բասկետբոլիստներին միանալ ազգային հավաքականներին ընտրական փուլերի պատուհանների ժամանակ:

Ժողովին մասնակցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում