Պույոլ․ Մենք պետք է մտածենք մեր առաջնահերթությունների մասին

Պույոլ․ Մենք պետք է մտածենք մեր առաջնահերթությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am:  «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Մադրիդի «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլի» նկատմամբ 3։1 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել 3-րդ տարին անընդմեջ:

«Շնորհավորում եմ մադրիդիստներին։ Վերջին 5 տարում Չեմպիոնների լիգայի 4 գավաթ՝ «Բարսելոնայի» 1 գավաթի դիմաց, թեև վերջինս պատմության լավագույն թիմերից է․․․ Մենք պետք է մտածենք մեր առաջնահերթությունների մասին»,- գրել է կատալոնացիների լեգենդար ավագը։

«Ռեալը» վերջին 5 տարում 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և 1 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, իսկ «Բարսելոնան» նույն ժամանակահատվածում ՉԼ-ի 1 գավաթ է նվաճել և 3 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն։ 2017-18թթ․ խաղարկությունում կատալոնացիները պայքարից դուրս մնացին քառորդ եզրափակչում՝ զիջելով «Ռոմային»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում