Պաշտոնական․ «Սևիլյան» նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական․ «Սևիլյան» նոր գլխավոր մարզիչ ունի

«Սևիլյան» պաշտոնապես հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին․ թիմը գլխավորել է 43-ամյա Պաբլո Մաչինը։ 

«Սևիլյայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ պայմանագիրը նախատեսված է 2 տարով։ Մաչինը հայտնի է «Նումանսիայում» (2011-2013թթ․) և «Ժիրոնայում» կատարած աշխատանքով։ Վերջինս Իսպանիայի ավարտված առաջնությունում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում «Սևիլյան» զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Ապրիլի 28-ին ակումբը հայտարարեց Վինչենցո Մոնտելայի հետ պայմանագիրը խզելու մասին, իսկ մրցաշրջանի մնացած հատվածում թիմը գլխավորեց Խոակին Կապարոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում