«Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգային կնախապատրաստվի Մինսկում

«Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգային կնախապատրաստվի Մինսկում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հունիսի 14-ից կսկսի նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին:

Այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: Առաջին ուսումնամարզական հավաքը կկայանա հունիսի 14-20` Հանքավանում, որտեղ նախատեսված է 1 ստուգողական հանդիպում:

Հունիսի 26-ից հուլիսի 4-ը նախատեսված է ուսումնամարզական հավաք Մինսկում, որտեղ «Ալաշկերտը» պրոդուկտիվ հավաք անցկացրեց նաև նախորդ տարի: Բելառուսի մայրաքաղաքում ալաշկերտցիները երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում