Նոբել Առուստամյանը Մունդիալի ֆավորիտ է համարում Գերմանիային և Բրազիլիային

Նոբել Առուստամյանը Մունդիալի ֆավորիտ է համարում Գերմանիային և Բրազիլիային

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ռուսական «Матч ТВ» մարզական ալիքի հայազգի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի կարծիքով ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնական ֆավորիտները Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականներն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Առուստամյանն ասել է. «Ինչպես միշտ, այս առաջնությունում ևս ֆավորիտները Գերմանիան և Բրազիլիան են: Հետաքրքիր թիմեր ունեն Ֆրանսիան և Իսպանիան: Բայց նաև Արգենտինան, քանի որ ունեն Լեո Մեսսի նման ֆուտբոլիստ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում