«Մունդիալ-2018»-ից առաջ. «Բունդեսմեքենան» բոլոր ժամանակների ֆավորիտ. ԳԵՐՄԱՆԻԱ

«Մունդիալ-2018»-ից առաջ. «Բունդեսմեքենան» բոլոր ժամանակների ֆավորիտ. ԳԵՐՄԱՆԻԱ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երբ 2014 թվականին ամբողջ աշխարհն էր գերված աշխարհի առաջնության զարգացումներով, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը իր միկրոբլոգում գրեց. «Բրազիլիան ունի Նեյմար, Արգենտինան ունի Մեսսի, Պորտուգալիան ունի Ռոնալդու, իսկ Գերմանիան ունի ֆուտբոլի հավաքական»: Անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդի խոսքը կմնա ֆուտբոլի պատմության մեջ որպես ապացույց, որ գերմանական «մեքենայի» հաղթանակները ամբողջ 11 ֆուտբոլիստների աշխատանքի արդյունքն են: Բրազիլական մունդիալը գերմանական էր, այն կարգապահության, նվիրվածության և համառության պարգևատրությունն էր Բունդեսմանշաֆթին: Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն ունի ամեն ինչ` անխոցելի պաշտպանություն, դիպուկ հարձակման գիծ, ստեղծարար կիսապաշտպանություն և նաև աշխարհի գործող չեմպիոնի կոչումը: Աշխարհին հայտնի գերմանական ճշտապահությամբ ստեղծվել է այնպիսին մի թիմ, որը Գերմանիայի վերամիավորումից հետո բոլոր մրցաշարերում ֆավորիտ է: Ինչպես գերմանացիներն են սիրում կրկնել` Յոահիմ Լյովի ստեղծած այս թիմը գերմանական ֆուտբոլի նոր սերնդի զարկերակն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում