Լեգենդների հանդիպումը բացառիկ երևույթ կլինի Հայաստանի համար. Նոբել Առուստամյան

Լեգենդների հանդիպումը բացառիկ երևույթ կլինի Հայաստանի համար. Նոբել Առուստամյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ռուսական «Матч ТВ» մարզական ալիքի հայազգի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի կարծիքով, Երևանում կայանալիք լեգենդների հանդիպումը բացառիկ երևույթ է:

«Լեգենդների հանդիպումը բացառիկ երևույթ կլինի Հայաստանի համար: Կարևորում եմ այն, որ աշխարհի առաջնության ընթացքում այդ հանդիպումը կլինի այստեղ, և կմասնակցեն շատ հայտնի լեգենդներ: Այդ խաղին կմասնակցեն ավելի հայտնի ֆուտբոլիստներ, քանի 2015 թվականին Խորեն Հովհաննիսյանի հոբելյանին նվիրված խաղին էր»,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նոբել Առուստամյանը:

Լեգենդների խաղին իրենց մասնակցության համաձայնությունն արդեն իսկ տվել են Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը և այլոք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում