Ռաֆայել Նազարյանը գլխավորեց «Արցախ» ֆուտբոլային ակումբը

Ռաֆայել Նազարյանը գլխավորեց «Արցախ» ֆուտբոլային ակումբը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը:

Այս մասին հայտնում է ակումբը: «Արցախի» նոր գլխավոր մարզիչն է Ռաֆայել Նազարյանը։ Փորձառու մասնագետը նախկինում ընդգրկված է եղել Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում, գլխավորել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը, «Փյունիկը» և «Բանանցը»։

Նրա վերջին ակումբը եղել է ղազախական «Տոբոլը» ։

Նախօրեին «Արցախը» երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի հետ: ՖԱ «Արցախ» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում մարզչին համատեղ գործունեության համար, գնահատում մեծ ծավալի աշխատանքը, որը կատարվել է նրա օրոք, և մաղթում նորանոր մարտահրավերներ և հաղթանակներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում