Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարին մասնակցելու համար արդեն գրանցվել է 72 շախմատիստ

Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարին մասնակցելու համար արդեն գրանցվել է 72 շախմատիստ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Կարեն Ասրյանի շախմատային հուշամրցաշարի մասնակցության արդեն 72 հայտ կա:

Հունիսի 20-ին Ջերմուկում մեկնարկող Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարին մասնակցելու համար արդեն գրանցվել է 72 շախմատիստ 9 երկրից: Մասնակիցների կեսից ավելին կրում են միջազգային կոչումներ: Մասնավորապես, մրցաշարին կմասնակցեն 21 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 8 միջազգային և 7 ՖԻԴԵ-ի վարպետ:

Այս պահի դրությամբ առաջին դասակարգված շախմատիստն է Վիշվանաթան Անանդի երկար տարիների մարտավկա, հանրահայտ հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը: Սաշիկիրանը Հնդկաստանի քառակի չեմպիոն է և ազգային հավաքականի կազմում 2014 թվականին դարձել է շախմատային Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում