Նովակ Ջոկովիչը անսպասելի պարտություն կրեց «Ռոլան Գարոս»-ում

Նովակ Ջոկովիչը անսպասելի պարտություն կրեց «Ռոլան Գարոս»-ում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն կրեց Ֆրանսիայի բաց առաջնությունում:

«Ռոլան Գարոս»-ի ¼ եզրափակչում Ջոկովիչի մրցակիցը Իտալիան ներկայացնող Մարկո Չեկինատոն էր: Ջոկովիչն անսպասելի պարտություն կրեց 6:3, 7:6, 1:6, 7:6 հաշվով: Չեկինատոն դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում