«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 19-ամյա պաշտպանի է ձեռք բերել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 19-ամյա պաշտպանի է ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Պորտուգալական «Պորտու»-ի պաշտպան Դիոգու Դալոտը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել` ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն նշվում:

Բրիտանական լրատվամիջոցները մինչ տրանսֆերը գրում էին, որ մանչեսթերյան ակումբը 19-ամյա խաղացողի տեղափոխության համար պատրաստ է վճարել 23 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում