Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը ժամանել է Ռուսաստան

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը ժամանել է Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմը ժամանեց Ռուսաստան:

Իսպանիայի հավաքականը ժամանել է Կրասնոդար, որտեղ տեղակայված է աշխարհի նախկին չեմպիոնների մարզաբազան: Թիմը կապրի և կմարզվի «Կրասնոդար» թիմի բազայում և դաշտերում:

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականն աշխարհի այս առաջնությունում ընդգրկված է B խմբում և կմրցի Պորտուգալիայի, Մարոկկոյի և Իրանի թիմերի հետ:

Մինչ այս Ռուսաստան էին ժամանել նաև Իրանի և Պանամայի հավաքականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում