Ավարտին է մոտենում «Սպիտակ նավակ» շախմատային մրցաշարը

Ավարտին է մոտենում «Սպիտակ նավակ» շախմատային մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ռուսաստանի Սոչի քաղաքում ավարտին է մոտենում «Սպիտակ նավակ» մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը:

Այս տարի մրցաշարին մասնակցում է 100 թիմ, որոնցից 79-ը ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում են դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Քենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից:

Կայացան մրցաշարի 6-րդ և 7-րդ տուրերը: 6-րդ տուրում մեր դպրոցականները պարտություն կրեցին Սանկտ-Պետերբուրգի ուժեղ թիմից, իսկ 7-րդ տուրում 3:1 հաշվով հաղթեցին Թուրքմենստանի հավաքականին:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Հնդկաստանի թիմը վաստակել է 26.5 միավոր և գործնականում ապահովել է առաջին հորիզոնականը: 2-րդ տեղում ընթացող Սվերդլովսկի մարզի թիմն իր ակտիվում ունի 19.5 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Բուրյաթիայի թիմը վաստակել է 19 միավոր: Հայաստանը ներկայացնող Վաղարշապատի թիվ 12 դպրոցի թիմը վաստակել է 17.5 միավոր և կիսում է 8-11-րդ հորիզոնականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում