USD
EUR
RUB

Բասկետբոլի հավաքականի մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է ազգային հավաքականի կազմը

 
 

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ հրապարակել է թիմի կազմը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու հունիսի 28-ին Դանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը:

ԵԱ-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում՝ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 28-ին Կոպենհագենում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

Պաշտպաններ ՝

Արագադ Աբրամյան – «Ուրարտու»
2. Անդրե Սփայթ Մկրտչյան - «Նորթերն Կոլորադո», ԱՄՆ
3. Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
4. Քրիստոֆեր Ջոնս - «Մոնս», Բելգիա
5. Քորի Սիլվերսթրոմ Ազադիգյան - «Չիկո Սթեյթ», ԱՄՆ
6. Սևակ Կետենջյան - «Հոմմենթմեն», Լիբանան
Հարձակվողներ ՝

Արտյոմ Թավակալյան– «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ
8. Ալբերտ Թադևոսյան – «Արցախ»
9. Արկադի Մկրտիչյան – «Այդահո Վանդալս», ԱՄՆ
10. Դավիթ Խաչատրյան - «Գրանդ սպորտ»
11. Անդրանիկ Չրաբաշ – «Օկապի Աալսթար», Բելգիա
12. Տոդդ Օ՛Բրեյն - «Ալ Գարաֆա», Քաթար
13. Զաքարի Թավիթյան – «Վեսթերն նյու Ինգլանդ», ԱՄՆ
Կենտրոնականներ ՝

Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա
15. Ստիվեն Էնոք - «Լուիսվիլ», ԱՄՆ
16. Արման Հակոբյան - «Արթիկ»
Քրիստոֆեր Ջոնսը, Տոդդ Օ՛Բրեյնը և Ստիվեն Էնոքը համարվում են նատուրալիզացված խաղացողներ և նրանցից միայն մեկը կարող է ընդգրկվել հավաքականի վերջնական կազմում:

Հավաքականին վնասվածքի պատճառով չի կարողացել միանալ Անդրեյ Կոնստանտինովը: Կարեն Չիվիչյանը չի միացել հավաքականին անձնական պատճառով:

Հայաստանի հավաքականը նախընտրական փուլի Դանիա- Հայաստան խաղին կսկսի նախապատրասվել հունիսի 15-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում»:

Հունիսի 20-ին մեր ընտրանին կմեկնի Բեյրութ, որտեղ հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի, Քաթարի և Եգիպտոսի հավաքականների հետ:

Հունիսի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին Երևանի ժամանակով ՝ 20:00-ին Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին:

 

Լրահոս
«Ենիսեյը» հաղթել է, Արթուր Սարկիսովը` գոլի հեղինակ (տեսանյութ) Սիմեոնեի բացատրությունը` սկանդալային ժեստի վերաբերյալ Պաշտոնական. ՊՍԺ-ն խզել է Դիարայի հետ պայմանագիրը Եռացատկորդ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում «Աթլետիկոյին» պարտվելուց հետո Ռոնալդուն չի կարողացել զսպել զգացմունքները «Աէրոֆլոտ օփեն»-ի առաջին տուրում հաղթանակ տոնեց միայն Հայկ Մարտիրոսյանը «Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա «Բավարիան» գերազանցում է «Բարսելոնային» Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի համար պայքարում Աշխարհի լավագույն պաշտպանը Սերխիո Ռամոսն է. Կյելինի «Արցախը» ստուգողական խաղում պարտվել է վրացական թիմի Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթել է Տեխասի միջազգային մրցաշարում Շախմատի «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի առաջին տուրը դադարեցվել է ռումբի ահազանգի պատճառով Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն դասախոսությամբ հանդես կգա Հայաստանում 0-0-ն ոչ-ոքիներից լավագույնն է տնային խաղի համար. Կլոպը` Բավարիայի հետ խաղի մասին Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իրանում կիսեց 1-3-րդ տեղերը Չեմպիոնների լիգայում կկայանա ևս երկու հանդիպում «Լիվերպուլ»-ը չհաղթեց «Բավարիա»-ին, «Բարսելոնա»-ն` «Լիոն»-ին. Չեմպիոնների լիգա The Times. Նեյմարը ամռանը կտեղափոխվի «Ռեալ» «Արցախ»-ը նվազագույն հաշվով հաղթեռլ է «Գագրա»-ին Շախմատիստները մեկնարկում են «Աէրոֆլոտ» միջազգային մրցաշարում ԵԼ. ՀՖՖ մրցավարական բաժնի պետը նշանակվել է «Բայեր»-«Կրասնոդար» հանդիպման տեսուչ Աթլետիկա. Արտակ Համբարձումյանը բրոնզե մեդալ է նվաճել Ստամբուլի մրցաշարում Անգլիայի Գավաթ. ՄՅՈւ-ն ու Մանչեսթեր Սիթին իմացան իրենց մրցակցիներին 1/4 եզրափակչում Չեմպիոնների լիգայում կկայանա երկու հանդիպում Իրանի մրցաշարում Հայաստանի երեք գրոսմայստերներն էլ կես միավոր են զիջում առաջատարին Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ) Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել է Թուրքիայում ԶԼՄ-ներ. Էդեն Ազարի` «Ռեալ» տեղափոխությունը կախված է Նեյմարից Կաֆու. Վինիսիուսը Կրիշտիանուն չէ. նրանց միջև տարբերությունը մեծ է Հայ ազատ ոճայինները 8 մեդալ են նվաճել Խարկովում Սարգիս Ադամյանը մասնակցեց ակումբի հերթական խաղին Կարեն Գրիգորյանը կես միավորով է հետ շախմատի Իրանի մրցաշարի առաջատարից Անդրե Չալըշըրը մասնակցել է ակումբի հաջող խաղին «Արագած»-ը գերազանցել է «Ուրարտու»-ին. բասկետբոլ Գևորգ Ղազարյանը երկար դադարից հետո կրկին մասնակցել է «Շավիշ»-ի խաղին Հայ ձյուդոիստն ուսումնամարզական հավաքի ժամանակ հանդիպել է Պուտինի հետ «Վալյադոլիդի» մարզիչ. Մեսսիին խորհուրդ եմ տալիս հանգստանալ բազմոցին` մեզ հետ խաղի փոխարեն Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը Հիանալի կլինի, եթե Ազարը տեղափոխվի «Ռեալ». Կուրտուա Ծանրամարտ. Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երրորդն է Հայաստանի առաջնությունում
website by Sargssyan